
Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, ով արդեն իսկ բանտարկված էր կառավարության թիկունքում ընդդեմ ոստիկանության օպերացիայի հետ կապ ունենալու մեղադրանքով, երկրորդ անգամ ձերբակալվել է ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի գործով, գրում է Тodayszaman-ը:
Նախկին ոստիկանապետը ձերբակալվել է Ստամբուլի դատարանի կողմից Դինքի սպանության գործով հարցաքննվելուց հետո:
Յըլմազերն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող մեղադրվել Դինքի սպանության գործով, քանի որ նա այդ ժամանակ անգամ չի ծառայել Ստամբուլում: Վերջինս Դինքի սպանության ողջ մեղքը բարդել է Ստամբուլի ոստիկանության բաժանմունքի վրա: