Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Լուիս Սուարեսն ապաքինվել է վնասվածքից: Նա պատրաստ է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ խաղին:
Նա ազդրի վնասվածք էր ստացել, և ապաքինվելուց հետո մասնակցել է թիմի վերջին մարզմանը: Նա մարզվել է ամբողջական ծրագրով՝ առանց սահմանափակումների: Այնուհետև բուժզննում է անցել, որից հետո էլ թիմի բժշկական անձնակազմը ֆուտբոլիստին թույատրել է մասնակցել առաջիկա խաղին: