
Ֆիլմի մասին:
Ճակատագիրը ֆիլմի հերոսներին հանդիպեցնում է հիվանդանոցում: Երկուսին էլ բժիշկները մահվան են «դատապարտել»: Նրանց կյանքը ժամ առ ժամ գնում է դեպի մայրամուտ: Եվ ֆիլմի գործողությունները զարգանում են բավականին արագ:
Գողանալով մեքենա, որի մեջ կային միլիոնավոր գերմանական մարկեր, նրանք փախչում են հիվանդանոցից: Նրանց հետապնդում են վարձու մարդասպանները, նրանք, իրենց կամքից անկախ, դառնում են գողեր, նրանց բռնելու փորձեր է ձեռնարկում ոստիկանությունը, նույնիսկ հայտնվում են հասարակաց տանը, սակայն այդ ամենով հանդերձ, ֆիլմի հերոսները շարունակում են առաջ շարժվել` դեպի իրենց ճակատագիրը:
Անվանում` «Թակելով երկնքի դռները»
Օրիգինալ անվանում` Knockin’ on Heaven’s Door
Թողարկման տարեթիվ` 1997
Ժանր` դրամա, կրիմինալ, կատակերգություն
Ռեժիսոր` Թոմաս Յան
Դերերում` Թիլ Շվայգեր, Յան Յոզեֆ Լիֆերս, Թերի Վան Վերվեկե, Ռալֆ Հերֆորտ և այլք
Թրեյլեր`