
Երկու տուրիստներ գիդի հետ միասին կանգնել էին արածող կենդանիների մոտակայքում, որպեսզի հետևեին նրանց: Նրանք չէին էլ ենթադրում, որ մի քանի վայրկյան անց ականատես կլինեն կենդանիների արքայի նվաստացմանը:
Հավանաբար առյուծը փորձել է հարձակվել նորածին հորթի վրա, որին հսկում էին տարեց կենդանիները: Գոմեշները վայրկենապես արձագանքել են և այնպես վախեցրել գիշատիչին, որ առյուծը ստիպված է եղել բարձրանալ ծառը` զոհ չդառնալու համար:
Daily Mail-ը հաղորդում է, որ գոմեշներն այդքանով չեն սահմանափակվել. նրանց սկսել են քայլել ծառի շուրջը, որի վրա էր գտնվում առյուծը:
Այդ ժամանակ վերջինս սկսել է ցած սողալ իր քաշի պատճառով, և նրան ոչինչ չէր մնում անել, քան ցատկել ներքև և փախչել: Գոմեշներն էլ շարունակել են հանգիստ արածել: