Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով: Երևանում նոյեմբերի 12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրև, քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս