
Իշխանությունների հետ այս պահին կա քննարկում, սակայն ոչ թե կոալիցիա ձևավորելու, այլ երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ: Եթե կլինի այնպիսի իրավիճակ, երբ մենք և իշխանությունները կգտնենք, որ անհրաժեշտություն կա ավելի սերտ համագործակցության, այդ թվում որոշակի պորտֆելներ վերցնելով կրել պատասխանատվություն, ապա մենք նման որոշումներ կայացնելու հարցում կաշկանդված չենք:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոլիցիայի վերաբերյալ չդադարող խոսակցություններին: «Սկսած առաջին օրվանից, երբ դուրս եկանք կոլիցիայից, նման խոսակցություններ լինում են: Ամեն անգամ, երբ կոալիցիա չի լինում, մեր լրատվամիջոցներն ու հասարակությունը սկսում է նույն հարցը տալ», – ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: