
Համացանցում մեծ հանրաճանաչություն է ստանում տեսանյութը, որում կատուն հմտորեն պահարանում է փակում դրա մեջ մտած փոքրիկին:
Չորեքթաթ տեղաշարժվող փոքրիկը մտնում է ոչ մեծ պահարանի մեջ՝ դրանում եղած իրերով խաղալու համար: Այդ ժամանակ երեխայի տեղաշարժին համակ ուշադրությամբ հետևող կատուն ցատկել է պահարանի բաց դռան վրա ու հմտորեն այն փակել: