Երևանի Երիտասարդական քաղաքապետարանը` Երևանի քաղաքապետարանի մոդելով ձևավորված դուբլյոր կառույց է: Ունի վերլուծական, խորհրդատվական ֆունկցիա: Իրական Քաղաքապետարանի կողմից ընդունված ցանկացած օրենսդրական ակտ, օրենքի նախագիծ քննարկվում է երիտասարդների կողմից, լինում են համապատասխան դիտողություններ, վերլուծություններ, որոնք մենք ներկայացնում ենք իրական Քաղաքապետարանին: Անցկացնում ենք հարցումներ, կազմակերպում ենք կլոր-սեղաններ ու քննարկումներ, այսինքն` համապատասխան օգնություն ենք ցուցաբեում քաղաքապետարանին` տեղյակ պահելով նաև երիտասարդության տեսակետներին: Երևանի Երիտասարդական Քաղաքապետարանի անդամ կարող են դառնալ բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկություն կունենան:
Երիտասարդ Քաղաքապետ Ս.Աղաջանյան