
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օրերս Արարատի մարզից 15-ամյա մի տղա և աղջիկ են անհետացել: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ վերջիններս փախել են տանից, որպեսզի ամուսնանան: Անչափահասների ծնողները երկար ժամանակ փնտրում էին նրանց, սակայն ապարդյուն: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ անչափահաս սիրահարները ոստիկանների կողմից հայտնաբերվել են:
Հ.Գ. Հուսանք, որ դեռահաս այս զույգին չի սպառնա Շեքսպիրի հայտնի հերոսների ճակատագիրը, որոնք, ի դեպ, ճիշտ արարատցի սիրահարների տարիքին էին: 🙂