Պատառիկներ Գյումրու տնակային ավանի բնակիչների կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները ամերիկահայ բարերարների կողմից տրամադրած օգնությունները բաժանելու եւ տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ:
Նրանք կրկին այցելել են ամենամեծ տնակային ավաններից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում: Ամեն անձրեւից հետո ցեխաջրերով ու անանցանելի փողոցներով ավանի տնակներում ներկայումս բնակվող հարյուրավոր ընտանիքների գերակշիռ մասը երբեւէ բնակարան ստանալու հույս չունեն, քանի որ նրանք չեն համարվում երկրաշարժի հետեւանքով անօթեւաններ: Այդ ավանի բնակիչներից գրեթե յուրաքանչյուր ընտանիքի կյանքը մի դժբախտ պատմություն է, որոնցից շատերում բացակայում են տղամարդիկ, իսկ երեխաներից շատերը հաճախում են գիշերօթիկ հաստատություններ: Այցելության պահին միայնակ մայր Նելլի Ամիրյանը հացի փռում էր, ուր երկրորդ օրն է, ինչ աշխատում էր, իսկ նրա 11-ամյա տղան` Ալբերտը, ով ավելի քան մեկ ամիս է չի այցելում “Թռչունյան տուն” մանկատուն, նույն տնակային ավանում բնակվող տատ ու պապի տնակում էր:




Լրահոս