ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն չի կարող վերահսկել բոլոր մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆուտբոլի հետ:
«Ձերբակալված մի քանի անձինք ամբողջ ՖԻՖԱ-ն չեն: Նրանք մարդիկ են, որոնք մոռացել են, որ սա թիմային մարզաձև է: Պետք է խոստովանեմ, որ նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, բայց պետք է այդ պատասխանատվությունը կիսի մյուս ղեկավարների ու կազմակերպության բոլոր անդամների միջև: Չենք կարող անընդհատ վերահսկել բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ կապված են ֆուտբոլի հետ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցներ: Հավելենք, որ Բլատերը պահպանեց իր պաշտոնը: