Եվրամիությանը կից Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեևը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի «Արևելյան գործընկերությունից» առանձնացման կողմից:
Դիվանագետն ուշադրություն է դարձրել այն քաղաքականության վրա, որը վարում են Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան:
«Ինձ թվում է` արդեն ժամանակն է առանձնացնել 3 երկրները՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից: Ի դեպ, մենք փորձել ենք դա անել Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, մենք եռակողմ հայտարարություն էինք համաձայնեցրել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի վերաբերյալ»,- ընդգծել է Ելիսեևը: