Ֆրանսիայում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարը՝ «Ռոլան Գարոսը»:
Կանանց պայքարում 1/8 եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է Անա Իվանովիչը, ով 6:3, 6:0 հաշվով հաղթանակ է տարել խորվաթ Դոնա Վեկիչի հանդեպ:
Հաջորդ փուլում աշխարհի նախկին առաջին թենիսիստուհու մրցակցիը կլինի ռուս Եկատերինա Մակարովան: 1/8 եզրափակչի երկրորդ զույգն են կազմել Ալիս Կորնեն ու Էլինա Սվիտոլինան: Ֆրանսուհին կամային հաղթանակ է տոնել Միրյանա Լյուչիչ Բարոնիի նկատմամբ. գրանցվել է 4:6, 6:3, 7:5 հաշիվը:
Այսօր արդեն ավարտված 5 խաղերից վերջինում Լյուսի Շաֆավարժովան պարտության է մատնել Սաբինա Լիսիցկուն: