
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, որպես հովանավոր, կրկին հյուրընկալել է հայազգի աշխարհահռչակ խառնամարտիկ Գեղարդ Մուսասիին (Մովսեսյանին), ով մայիսի 16-ին UFC Fight Night 66-ի շրջանակում հերթական հաղթանակը տարավ այս անգամ Կոստաս Ֆիլիպուի հետ ունեցած մենամարտում: Մրցամարտը, որը Գեղարդի համար UFC-ում 6-րդն է Strikeforce-ից տեղափոխվելուց հետո, տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
Մենամարտի 3 ռաունդներում առավելությունը եղել է Մուսասիի կողմը, և արդյունքում նա ժյուրիի գնահատականներով ճանաչվել է հաղթող: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ մայիսի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գեղարդը պատմեց մենամարտի ուշագրավ պահերի և հակառակորդի մասին, ինչպես նաև նշեց, որ հաջորդ մենամարտը նախատեսվում է այս տարի սեպտեմբերին, Ճապոնիայում: Մուսասին նաև շնորհակալություն հայտնեց իր հայաստանյան բանկին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ մշտապես աջակցելու և քաջալերելու համար: