Հաշվի առնելով 2015 թ. մայիսի 18-ին Երևանում անցկացված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման արդյունքները, ականատես լինելով Հայաստանում քաղաքական հետապնդումների համակարգի օգտագործմամբ պետական իշխանության իրականացմանը, ահազանգելով, որ այդ համակարգը հիմնականում գործադրվում է միլիոնավոր մարդկային կյանքեր խլած և ճակատագրեր խեղած ստալինիզմին բնորոշ մեթոդական գործիքարանի նորացված ու արտաքուստ կերպափոխված կիրառմամբ, դիմում ենք ամբողջ հայությանը, ՀՀ քաղաքացիներին և քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով գործուն միջոցներ ձեռնարկել մեր երկրի և ժողովրդի կյանքում ստալինյան ամբողջատիրության ժառանգությունը բացահայտելու և հաղթահարելու, ներկայումս նորօրյա ձևերի մեջ դրսևորվող ու հետզհետե արմատավորվող դրա սպառնալի մարտահրավերը չեզոքացնելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները երաշխավորելու, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և քաղաքական հետապնդումների ենթարկվողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին հանրաճանաչ միջազգային նորմերով ու սկզբունքներով և դրանց համապատասխան 2012 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևով, որպես առաջին գործնական քայլ՝ ստեղծում ենք «Ի պաշտպանություն քաղաքական հալածյալների» հայաստանյան կոմիտե, որն առաջիկայում կմիավորի հասարակության ջանքերը Հայաստանում մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Նախաձեռնող խումբ
Պետրոս Մակեյան՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հմայակ Հովհաննիսյան՝ «Հայաստանի քաղաքագետների միություն» ՀԿ
Վարդան Հարությունյան՝ «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
Լևոն Բարսեղյան՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Անդրիաս Ղուկասյան՝ «Ռադիո Հայ» ռադիոկայան
Գարեգին Չուգասզյան՝ Հիմնադիր խորհրդարան