
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17-ի սահմաններում, քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ Նոր Կյանք գյուղի երկհարկանի կիսակառույց տներից մեկում դիակ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կիսակառույց երկհարկանի տան երկրորդ հարկի բետոնե ծածկից պարանով կախված հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Մ. Բ.-ի դին: Կիսակառույց տանը հայտնաբերել է նաև Մ. Բ.-ի նոթատետրը, որտեղ եղել է գրառում՝ ինձ կներեք: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Առգրավված երկտողը ուղարկվել է փորձաքննության և նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն: