Պարզվում է` քնի հետ կապված խնդիրները կարելի է լուծել սննդակարգի մեջ փոփոխություններ կատարելով: Մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգից բացառել կոֆեինը, ինչպես նաև` խմիչքն ու նիկոտինը:
Եթե սիրում եք շուտ քնել և առավոտյան էլ վաղ արթնանալ, ապա ընթրիքին կերեք բալ. այն իր մեջ քնի հորմոնի որոշակի չափաբաժին է պարունակում: Քնի կարգավորման համար պետք է օգտագործել նաև կաթ, ընկույզ, ձուկ և մածուն: