
Սնունդ տեղափոխող մեքենաների նկատմաբ վերահսկողությունը Երևանի քաղաքապետարանի իրավասությունից դուրս է
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տարածել են հերքում սնունդ տեղափոխող մեքենաների նկատմամբ քաղաքապետարանի կողմից չիրականացվող վերահսկման մասին, որում մասնավորապես ասվում է.
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել սննդի տեղափոխման անբավարար պայմանների վերաբերյալ և այդ երևույթի նկատմամբ վերահսկողություն չիրականացնելու մեջ հանիրավի մեղադրվել է Երևանի քաղաքապետարանը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված երևույթի վերահսկողություն իրականացնելու գործառույթ Երևանի քաղաքապետարանը չունի, ուստի առնվազն ճիշտ չէ քաղաքապետարանին մեղադրել մի բանում, որի իրականացումը նրա գործառույթների շրջանակում չէ»: