Կոտայքի նախկին փոխմարզպետը դատապարտվեց 2 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 12-ին կայացրած դատավճռով Կոտայքի նախկին փոխմարզպետ Լեւոն Միքայելյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ արդեն իսկ կրած պատիժն, ըստ պաշտպանական կողմի, լիուլի բավարար է:
Ըստ մեղադրանքի, Լեւոն Միքայելյանն, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, այսինքն՝ մշտապես կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք եւ առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության եւ թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութը դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:




Լրահոս