Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի Դաշնային Սենատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի եւ դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձեւը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձեւում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին եւ գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում, եւ ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:




Լրահոս