«Ոչ չի հասկացել, նա կհասկանա» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորվելու է ոչ այլ ոք, քան Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Այդ մասին հայտնում է նորաթուխ «դերասանը»` սոցցանցի իր էջում տեղադրելով ֆիլմի թրեյլերը: «Սա սուր ընթացքով զարգացող ֆիլմ է:
Երկար բանակցություններից հետո ես համաձայնեցի մարմնավորել գլխավոր հերոսին: Առանձին հատվածներ արդեն նկարահանվել են: Ֆիլմի ռեժիսորը հայտնի հոլիվուդյան ֆիլմերի հեղինակ է: Նկարահանվելու են նաև առաջին մեծության աստղեր»,-գրում է Կադիրովը: