
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաեւ, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան,- հարցրինք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի եւ հատկապես իրենց մանկական երազանքների մասին են մտածում-խոսում: Ես նման մանկական երազանք չունեմ, ես ուզում եմ աշխատել եւ հասնել նրան, որ երկրի ապագան էնպիսին լինի, որ իմ` աշխարհից հեռանալուց հետո իմ եւ ձեր թոռնիկները հուսալի ապագա ունենան»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: