Հովիկ Աբրահամյանի և Սերգո Կարապետյանի որդիները Ներսիկ Նազարյանից գումար են ուզում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երեւանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա: «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված դատական հայցերին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով  բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Արտաշատի պահածոների գործարանի` «Արտֆուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ ներկայումս Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, իսկ մյուս կեսը պատկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եւ գյուղնախարարի որդիները Երեւանի նախկին ոստիկանապետից գումար են ուզում: Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Այս գործով դատավոր Հովիկ Շահնազարյանն էլ, բնականաբար, բավարարել է միջնորդությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` panPhoto-ի:




Լրահոս