Վերաքննիչ դատարանի դատավորի ազատ հաստիքը ոչ մի կերպ չեն կարողանում համալրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի թափուր հաստիք կա, որը ոչ մի կերպ չեն կարողանում համալրել: Բանն այն է, որ Արդարադատության ակադեմիան այս պահի դրությամբ չունի շրջանավարտ, ում կարող էր նշանակել առաջին ատյանի դատավոր: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր նշանակելու դեպքում այդտեղի դատավորներից որևէ մեկին առաջխաղացման կարգով կնշանակեն դատավոր: Նշենք, որ վերաքննիչ դատարանում 4 թափուր տեղ կար, որոնցից 3-ում նշանակումներ են եղել: Արդարադատության ակադեմիան մեկ տարի դեռ շրջանավարտ չի ունենա: Քննությունները նոր են ավարտվել, և բանավոր փուլը հաղթահարածները պետք է դեռ մեկ տարի էլ սովորեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս