Գալուստ Սահակյանը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աժ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 միլիոն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից: Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցած Սահակյան ընտանիքի բիզնեսները: Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ միլիոն դրամով:

Նախորդ տարի նրա դրամական միջոցները աճել են մոտ 25 միլիոն դրամով 75,7 միլիոնից հասնելով 100,6 միլիոնի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նա շահաբաժնից եկամուտ է ստացել 33,8 միւիոն դրամի չավով: Աժ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի և թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանը ունեցել է 7,2 միլիոն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիոնը աշխատավարձն է, 357 հազար դրամը թոշակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս