Օպելը գլորվել է ձորը. կա զոհ եվ վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Վասակ Մելքոնյանը, վարելով “Օպել” մակնիշի 08 ՍՕ 512 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183 կմ հատվածում՝ Ծղուկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղանակը մառախլապատ է եղել և այս պահին էլ, Սյունիքից ստացված տեղեկությունների համաձայն, Սիսիանի փրկարարներն ու ոստիկանները, ճանապարհային ոստիկանների և գյուղացիների հետ մեծ դժվարությամբ փորձում են ավտոմեքենայից դուրս բերել 27-ամյա Մարգարիտա Մելքոնյանի դին:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Մարգարիտա Մելքոնյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր՝ 30-ամյա Դիանա Իսրայելյանին տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: 




Լրահոս