Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է կատալոնական ակումբին և նշել, որ այն վերջին շրջանում ավելի է հզորացել:
«Ինձ բախտ է վիճակվել հանդես գալ աշխարհի լավագույն հարձակվողների` Սուարեսի, Նեյմարի և Մեսսիի հետ: Կարծում եմ, որ ներկա պահին աշխարհի ամենաուժեղ հարձակվողները հանդես են գալիս հենց «Բարսելոնա»-ում: Հուսով եմ, որ թիմն ապագայում ավելի է հզորանալու, քանի որ թիմի հարձակման գիծը դեռ երիտասարդ է»,- նշել է է Ինիեստան: