
Armchessմ.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը նոյեմբերի 13-21-ը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում անցկացվելիք օփենին: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը 2013 թ. հունվարի 12-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն 13 ուժեղագույն գրոսմայստերներ, այդ թվում` Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը: Սերգեյ Մովսիսյանը նույն օրերին կմասնակցի Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարին: Այստեղ նույնպես հանդես կգան 14 ճանաչված գրոսմայստերներ: