ՌԴ-ն ԵՄ-ին է փոխանցել պատժամիջոցների իր ցուցակը. ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ԵՄ անդամ երկրների դեսպանատներին է փոխանցել այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

Փաստաթղթի պատճենը հրապարակվել է Ֆինլանդիայի ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերության ու մի շարք այլ եվրոպական ԶԼՄ-ների կայքերում:

Ռուսական «սև ցուցակում» ներառված է 89 մարդ, այդ թվում նաև Եվրախորհրդարանի անդամներ, բարձրաստիճան զինվորականներ ու ուժային ու հետախուզական կառույցների աշխատակիցներ, հասարակական գործիչներ:




Լրահոս