
Լոնդոնի «Չելսի»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Օսկարը հայտնվել է «Յուվենտուս»-ի տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
«The Mirror»-ը հայտնում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 12.5 միլիոն եվրո վճարել:
Ընթացիկ առաջնությունում «Չելսի»-ի կազմում Օսկարը մասնակցել է 41 խաղի է և դարձել 7 գոլի հեղինակ: