Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` երեկ` մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում: Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկը վիճաբանել է ուսուցչի հետ և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին:
Կապ հաստատեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ, որտեղից հասատատեցին, որ նման դեպք գրանցվել է: Այլ մանրամասներ չփոխանցեցին: Կատարվում է քննություն:
Հավելենք, որ այս նույն դպրոցում «Վերջին զանգի» նախօրեին դրամահավաք էր սկսվել, որի մասին ահազանգել էր դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս մասին հայտարարություն էր տարածել` դպրոցի տնօրեն Գոհար Անտոնյանին խորհուրդ տալով զերծ մնալ նման քայլեր կատարելուց: