
Վրաստանի նախկին նախագահ Միխայի Սաակաշվիլին այսօր կարող է ներկայացվել որպես Օդեսայի շրջանի նոր ղեկավար, հայտարարել է Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի մամուլի քարտուղար Նիկոլայ Պոկրովսկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ երեկոյան պետք է հանդիպեր Միխայիլ Սաակաշվիլիի հետ՝ Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնին նշանակելու մասին որոշում ընդունելու համար:
Այս պահին Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված չէ որպես նահանգապետ Սաակաշվիլիի նշանակման մասին հրամանը: