
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին` ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի տոնական ուրախ միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները և թոռները:
Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: