
5.3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորի ափերին, այս մասին փոխանցում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են ժամը 06.23-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է երկրի հյուսիսում Վալդես քաղաքից արևմուտք՝ 42 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 31.9 կմ հեռավորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: