Այսօր ոչ միայն ես, այլև հասարակության բոլոր շերտերը ցցուն կերպով տեսնում են, թե ՀԷՑ-երը շահագործողներն ինչ վայելքների մեջ են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Դա համահունչ չէ, մինչև անգամ կարճ միացում է տալիս մեր պետության, հասարակության այսօրվա վիճակի հետ»,- ասաց Բոստանջյանը:
Նրա խոսքով` այսօրվա հասարակության բողոքական կեցվածքը, ըստ էության, խոսում է այն մասին, որ հասարակության բաժակը լցվել է. «Հասարակությունը, եթե մինչև այս պահը զուսպ է եղել, հանկարծակի կարող է դուրս գալ ափերից և կունենանք լուրջ ու ծանր հետևանքներ»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: