
Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին երկրաշարժն արձանագրվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:07-ին, Իսմայիլլիի շրջանից 20 կմ դեպի հարավ-արևելք: Իսկ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11:41-ին՝ Մինգեչաուրից 27 կմ դեպի հյուսիս -արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ, մոտակա բնակավայրերում` 2 բալ: Զոհեր և ավերածություններ չկան: