ԿԸՀ-ում քննարկել են Արտաշատում և Ալավերդիում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է  ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված  ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:

Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:




Լրահոս