Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Արախամիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է աշխարհի կանանց առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով: Առաջին փուլի երկու պարտիայից հետո Էլմիրա Սկրիպչենկոն ու Տաթև Աբրահամյանը դուրս մնացին պայքարից` 0,5:1,5 հաշվով համապատասխանաբար զիջելով Սոխոյին ու Կոստենյուկին: Նատալյա Խուդգարյանը Ժաո Քսյուի հետ երկու պարտիայում էլ պարտություն կրեց և նույնպես հրաժեշտ տվեց մրցաշարին: Լիլիթ Մկրտչյանը 2:0 հաշվով պարտության մատնեց Արախամիային և դուրս եկավ երկրորդ փուլ, իսկ Էլինա Դանիելյանը Խուխաշվիլու հետ մրցակցության ելքը պետք է վճռի լրացուցիչ պարտիայում, քանի որ երկրորդ պարտիայից հետո հաշիվը հավասար է` 1:1:
Այս մասին տեղեկանում ենք armchess .am-ից:




Լրահոս