Իշխանությունները հասկանում են, որ մի քանի ըմբոստների հարցն էլ կարելի է լուծել նրանց բանտարկումով։ Այս մասին ասաց «Քաղաքացիական համաձայնագրի» հիմնադիր համագումարի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։
«Իշխող կուսակցությունն ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը, քանի որ վստահ է՝ ժողովուրդը տեր չի կանգնի իր իրավունքներին։ Ընդդիմությունն էլ է նպաստել դրան. ժողովրդին հանում են փողոց, հետո նրան ձեռնունայն տուն են ուղարկում, թե ավելի մեծ զանգված պետք է հավաքել՝ այս կերպ ջարդելով ընդդիմության ողնաշարը։ Թեժ աշունների եւ թեժ գարունների մասին խոստումները վերջնականապես հուսալքել են ժողովրդին»,- նշեց Սասուն Միքայելյանը։
Նա ընդգծեց, որ իրենց նպատակն է դառնալ այն ուժը, որն ի զորու է փոփոխություններ բերել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում