![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/11355597_833682850058849_2077970239_n.jpg)
Ռուսաստանի Տուլայի շրջանի սեփական տներից մեկում հայտնաբերվել է ծակող-կտրող վերքերով 5 մարդու դի: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում:
«Կոսայա գյուղի սեփական տներից մեկում ծակող-կտրող վերքերով հայտնաբերվել է 2 կնոջ ու 3 անչափահաս երեխաների դի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ևս երկու մարդ, այդ թվում նաև երեխա, ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել:
Հանցագործության մեջ կասկածյալը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔԽ 105 հոդվածով (երկու ու ավելի անձանց սպանություն, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ):
Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: