
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ուժեղ կարկուտ է տեղացել: Այն մեծապես վնասել է մոսկվացիների մեքենաները:
Կարկուտը բավական խոշոր է եղել՝ մոտավորապես լորի ձվի չափ:
Ուժեղ քամու պատճառով արմատախիլ է եղել շուրջ 30 ծառ, նախնական տվյալներով՝ մարդիկ չեն տուժել, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:
Եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում մոտ 170 չվերթ է հետաձգվել։