Տղան հարվածել է ծնողներին. վերջիններս դիմել են բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գավառի Կարմիրգյուղում: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` գյուղացիներից մեկ վիճաբանել է ծնողների հետ,  բռունցքներով հարվածել է հոր քթին, ինչպես նաև մոր պարանոցին ու փախել: Մեր տեղեկություններով` ծնողները դիմել են Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը և նշեցին, որ հայտնաբերել են տղային: Իսկ ծնողներին տրվել է դատաբժշկի ուղեգրեր: Տղան ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս