ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր իր ազդեցությունը մեծացնող հայ համայնքը չէր կարող ձեռագիր չթողնել նաեւ ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա: Թեեւ պաշտոնապես հայտարարվել էր, որ հայերը չեն պաշտպանելու ԱՄՆ նախագահի որեւէ թեկնածուի, քանի որ նրանցից ոչ ոք իրենց չի հանդիպել եւ որեւէ խոստում չի տվել, այնուամենայնիվ, հայաշատ Գլենդելի ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում թեկնածուի օգտին քարոզչություն անելու եւ ընտրողներին վախեցնելու դեպքեր են գրանցվել: Տեղական «Glendale News-Press»-ը գրել է, որ միջադեպին մասնակցել են դեմոկրատներին ներկայացնող ընկերության փաստաբանը եւ նահանգային թեկնածու Գրեգ Գրիգորյանի շտաբի անդամը: Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ կզբաղվի միջադեպի հետաքննությամբ: Այնպես որ, ԱՄՆ-ում էլ ամեն ինչ ազատ ու թափանցիկ չէ:




Լրահոս