Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում զինվոր է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասկածելի հանգամանքներում 2015 թվականի ապրիլի 21-ին մահկանացուն է կնքել Ադրբեջանի զինված ուժերի թիվ 171 զորամասի Գեդաբեկի «Գարթալ 2» կոչված (Ալագյոլլար) ստորաբաժանման 25-ամյա պայմանագրային զինծառայող Սամեդ Ալի օղլու Միրիևը: Նրա մայրն ու ազգականները պնդում են, որ Սամեդ Միրիևին սպանել են նրա ընկերները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանգուցյալի մայրը` Շամխորի Փոշանլը գյուղի բնակիչ Էրքինազ Ալի գըզը Մամմադովան «Ենի Մուսավաթ»-ին հղած նամակում որդու մահվան հետ կապված սարսափազդու փաստեր է բացահայտել: Նա պատմել է, որ իր որդուն սպանել են նրա ծառայակից 4 ընկերները, փաստը քողարկելու համար պատկան մարմինները ճնշումներ են կատարել իրենց վրա, թիվ 171 զորամասի հրամանատար, գեներալ Ռովշան Աքբարովը ոստիկանության միջոցով վռնդել է իրեն և չի ցանկացել ընդունե և լսել իր բողոքը:

«Որդուս սպանել էեն 4 պայմանագրային զինծառայողներ: Կորպուսի ներկայացուցիչները կեղծ լուրեր տարածեցին, թե որդիս ինքնասպանություն է գործել:Որդուս դիակը տվեցին երկու պայմանագրային զինծառայողներ ձեռքը: Նրանք թույլ չտվեցին անգամ լողացնել դիակը: Որդուս հուղարկավորեցինգործադիր ղեկավարի ճ շման տակ: Ասացին՝ կօգնեն, Սամեդին շեհիդի կարգավիճակ կտան: Ոչինչ չարեցին: Թաղման հաջորդ օրը գնացի Ղազախիռազմական դատախազ Շահին Զամանովի մոտ: Առանց ստանալու փորձաքննության եզրակացությունը՝ նա ասաց, թե որդիս ինքն է խփել իրեն: Մահվանիցառաջ որդիս եղբորը` Նիջաթին sm s էր ուղարկել և նշել, որ ինքը մահանում է, և իր արյան համար պատասխանատու են Ջավադովը, Աբիլովը, Հաջիևը ուԳարաևը: Պայմանագրային զինծառայողր Հաջիևը որդու հեռախոսի միջից ջնջել էր այդ ուղերձը: Նրանցից միայն Ջամալ Հաջիևին գիտեմ: Որդիս գրել էր. «Նրանք միացել են իրար ինձ կոտրելու համար, չկարողացան և կռիվ սարքեցին»: Ռազմական դատախազ Շահին Զամանովին հարցրի` այդ ինչպես է, որորդուս ուղարկած ուղերձը հեռախոսից ջնջվել է նրա մահվանից հետո, ասաց` ինքն է ջնջել: Էդ ոնց է, որ մարդը կարող է մահանա լուց հետո sms ջնջել: Հետոէլ ասաց, թե Հաջիևը հեռախոս չի ունեցել, օգտվել է որդուս հեռախոսից և պատահաբար ձեռքը դիպչել և ջնջել է ուղերձը: Ասում եմ, իսկ ինչու է այդմարդկանց անունները նշել ուղերձում, պատասխան չտվեց», -պատմել է զինվորի մայրը:

Կինը նաև նշել է, որ գեներալ Ռովշան Աքպերովը ոստիկան Մեհտիևի միջոցով վռնդել է իրեն ընդունելությունից:




Լրահոս