ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում տեւական ժամանակով բացակայելու է երկրից: Նա ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ից 10 օր շարունակ աշխատանքային այցերով շրջագայելու է արտերկրում: Մեր աղբյուրների վկայությամբ՝ նա մտադիր է 10 օր էլ արձակուրդ մեկնել: Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունները: Նա, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Սերժ Սարգսյանի այցերի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»: Մինչ այդ, նկատենք, որ քաղաքական դաշտի անորոշությունը հաջորդ շաբաթվանից եւս 20 օր կշարունակվի, մինչեւ ՀՀԿ առաջնորդը վերադառնա:




Լրահոս