Այսօր ծնվել է ազգային հերոս Դրաստամատ Կանայանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1884 թվականի մայիսի 31-ին Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար, Առաջին Հանրապետության հիմնադիրներից, Դրաստամատ Կանայանը` Դրոն: Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։ Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։

2311255431397

Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց։ Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ։ Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից։ Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ ֆիդայինների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։

Mec1

1905 թվականին Բաքվում սկիզբ են առնում հայ բնակչության կոտորածներ, որոնք հրահրվում էին ցարական իշխանությունների կողմից։ Դրոն գաղտնի թողնում է զորանոցն ու դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, շտապում օգնության ձեռք մեկնել հայությանը։ 1905 թվականին կուսակցության նախաձեռնությամբ սպանել է Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին՝ հայ բնակչության կոտորածնրի գլխավոր կազմակերպչին։ Դրոյի գործողություններից նշանավոր է նաև ազերի գեներալ Ալեխանդրո Արվանսկու սպանությունը։

скачанные файлы

1914 թ-ին Առաջին աշխարհամարտի առաջին օրերին Դրոն տեղափոխվում է Թիֆլիս, ուր Հայ Հեղափոխական Դաշնակցության ժողովի որոշմամաբ հայ կամավորական խմբերը ուղարկվում են ռազմաճակատ։ Հայկական գնդերը առաջապահ դիրքերի վրա էին։ Դրոն 2-րդ գնդի հրամանատարն էր: Կռվի թեժ պահին, երբ Դրոն հրամաններ էր տալիս իր մարտիկներին, հանկարծ ժայռերի ետևից դարանակալ թշնամու գնդակը հարվածում է Դրոյի կրծքին։ Նա տեղափոխվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոց: Դրոյի սխրագործությունների մասին տեղեկանալով՝ նրան է այցելում Նիկոլայ ցարը, պարգևատրել է շքանշանով ու հարցրել Դրոյին, թե որտե՞ղ է սովորել զինվորական արվեստը. «Հեղափոխության մեջ», համարձակորեն պատասխանել է Դրոն։ 1915 թ-ին կամավորական զորագնդի գլուխ անցած Դրոն մտնում է Վան։ Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր։ 1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։

0

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը։ Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում։ Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր։  1920 թվականի աշնանը՝ Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանն ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը։

f8d2dcc568b9e70d1f6f114faf884eb0.3d580b45cf701c899c53c81b026e4ef912582

Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ։ Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին։
1921 թվականի հունվարին Դրոն աքսորվում է Մոսկվա, որտեղ և մնում է 4 տարի։ 1925 թվականին Դրոյին հաջողվում է անցնել Փարիզ և ապա՝ Ռումինիա։ 1933 թվականին Հ.Յ.Դաշնակցության 12-րդ Ընդհանուր ժողովը նրան ցմահ ընտրում է կուսակցության գերագույն ղեկավարության մեջ։

images (1)
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել։ Հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, հայկական հարցի լուծման համար։ Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում։ Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։
Դրոն մահացել է 1956 թ մարտի 8-ին. նրա վերջին խոսքերն էին. «ախ մեգել երգիրս տեսնեի» բառերը։ Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա։

getImage

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախարարությունը հիմնել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվում են ռազմական ուսուցման բնագավառում աչքի ընկած զինվորականները, ազատամարտիկները և քաղաքացիական անձինք։




Լրահոս