ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել: Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբեւէ չեն պատվաստվել: Նրանց խոսքով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել եւ ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա: Մենք երեկ ամեն կերպ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. «Դրանք հեքիաթներ են»: Մինչդեռ բնակիչները ահազանգում են:




Լրահոս