ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի զուգադիպությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Մոսկվայում է գտնվում նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, սակայն, որ նա միանգամայն այլ նպատակով է Ռուսաստանի Դաշնություն մեկնել. առաջիկայում դրամահավաք է սպասվում, եւ նախագահը գնացել է՝ հնարավոր խնդիրները կարգավորելու: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու է Սահակյանը Մոսկվա մեկնել, ասաց. ««Հեռուստամարաթոն 2012»-ի շրջանակներում Մոսկվայում պետք է տեղի ունենան միջոցառումներ, որոնց մասին մենք հետագայում ձեզ կտեղեկացնենք»:




Լրահոս