
Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել և մի քանիսը վիրավորվել բարելային ռումբերի պայթյունի արդյունքում, որոնք նետվել են Սիրիայի հյուսիսում Հալեպի հարակից շրջաններում, հայտնում է Մարդու իրավունքների հետևման սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
Իրավապաշտպանները հայտարարել են, որ ռումբերը նետել են իշխանական ուժերը: Ռումբերն ընկել են Հալեպից արևելք ու հյուսիս-արևելք, ռմբակոծվել է նաև Ալ-Բաբը, որը վերահսկում է «Իսլամական պետությունը»:
Հավելենք, որ բարելային ռումբն ունի մեծ հզորություն և նետվում է ուղղաթիռից: