Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը կհեռանա զբաղեցրած պաշտոնից` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մոսկովյան ակումբի ղեկավարությունն ու շվեյցարացի մասնագետը համագործակցությունը դադարեցնելու երկկողմանի համաձայնության են հասել:
«Ավարտին մոտեցող մրցաշրջանի արդյունքները, իհարկե, չի կարելի բավարար համարել: Խնդիրներն իրագործված չեն, ակումբում փոփոխություններ կատարելու ժամանակն է»,- նշվում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: